Categories
Uncategorized

Ոսկե աշուն

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

Ոսկե աշուն

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր։

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:

Այս բոլորը քամուն են ծափահարում, քանի որ քամին մեղմ է, բարի և ուրախ։

Leave a comment