Categories
Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեություն

Մի մարզիկի պատմություն․անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝  կարդալ, ուսումնասիրել մարզիկների կյանքն ու գործոււնեությունը։

Ընթացքը՝  նախապես ուսումնասիրել մարզիկի կյանքը, գործունեությունը, այնուհետև ներկայացնել հետաքրքրվողներին։

Արդյունքում՝ տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ։

Եթե ցանկանում եք միանալ իմ նախագծին, ապա ձեր նյութերն ուղարկեք իմ էլ-հասցեին՝ ani@mskh.am։

Categories
Uncategorized

gw

Categories
Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեություն

Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության ծրագիր

Մասնակիցներ՝ թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝ անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Նպատակը, խնդիրները՝

Թարգմանական աշխատանքների, աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծման, մշակման միջոցով գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում:

Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ գրագետ թարգմանություն, ծանոթացում լեզվական կառույցներին, կաղապարներին, ոճական, տեքստային նրբիմաստներին, տեքստի վերլուծության տեխնիկային:

Սովորողների հետ բացահայտել, թե ինչպե՞ս է աշխատում մեդիա ոլորտը: Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները:

Համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն:

Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող, ստանալ մեդիագրագիտության գիտելիքներ տեսական, գործնական աշխատանքերի միջոցով։

Ծրագրի կազմակերպման ձևաչափը՝

Առաջարկվող նյութերի ուսումնասիրումը, թարգմանումը, մեդիայի աշխատանքներին ծանոթացումը կկատարվի դիտումների, քննարկումների, հետազոտական-թարգմանական,հեղինակային-ստեղծագործական աշխատանքների, մեդիա ոլորտի մասնագետների հետ հանդիպումների, բաց-դասերի, ճամփորդությունների միջոցով։

Աշխատանքային հիմնական ուղղությունները՝

  • Ռադիոնյութերի, տեսանյութերի, ուսումնական ֆիլմերի ստեղծում տարբեր լեզուներով։
  • Թարգմանական աշխատանք։ Առաջարկվող փաթեթից սովորողն ընտրում է այն նյութը, որն իր համար մատչելի և հետաքրքիր է։ Կարող է նաև սովորողը հանդես գալ առաջարկով։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային-կրթական տարաբնույթ միջոցառում-հանդիպում-շրջայց-սեմինար-գիտական հավաքների մասնակցություն, լուսաբանումներ։
  • Լրագրողական ակումբի ուսումնական ճամփորդություններ, սեմինարներ։
  • Ակումբային հանդիպում-բաց դասեր մեդիաոլորտի մասնագետների հետ։
  • Կրթահամալիրում, ինչպես նաև կրթահամալիրից դուրս իրականացվող կարճաժամկետ|երկարաժամկետ համագործակցային նախագծային աշխատանքներ։
  • Ստուգատեսային ճամբարների առանձին նախագծերի մասնակցություն։
  • Մեդիայի աշխատանքներին ծանոթացումը՝ դիտումների, քննարկումների, հետազոտական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների միջոցով։
  • Լրագրողական-լեզվական խաղ-մրցույթներ։

Դասընթացի թեմաներ՝

  • Լրագրության համառոտ պատմություն։
  • Թարգմանական աշխատանքը՝ խոսքի մշակման միջոց։
  • Մեդիայի ասելիքը՝ քննարկում-ծանոթություն, վարժություններ։
  • Լուրի բնութագրիչները․ ի՞նչ է ինֆորմացիան, ի՞նչ է լուրը + մեդիաբառարան տարբեր լեզուներով։
  • Լրատվամիջոցների ներկա դաշտը։
  • Թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։
  • Լրագրողական էթիկա։
  • Վերլուծում ենք մեդիան՝ բառապաշար, ոճ և։
  • Գովազդների դերը, կառուցման տեխնիկան, հնրաքները, ասելիքը, տեսակները
  • Տպագիր մամուլ․ թերթեր, ամսագրեր, պարբերականներ։
  • Ձայնը և մեդիան․ ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
  • Պատկերը և մեդիան․ հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ։
  • Լրամշակվող։

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առցանց թերթերն ու ամսագրերը, ռադիոները»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման պատմությունը․ լրագրողական հետաքննություն։

Այլ։

Իրականացվող նախագծեր՝

Ուսումնական «Ավետիս» ռադիո

Թարգմանում ենք․․․

«Շրջիկ լրատու»

Խճանկար TV

Այլ․ սովորողի առաջարկով։

Categories
Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեություն

nDfshfif

Categories
Հայրենագիտություն

Մեր ծիրանի ծառն ու բնական չրերը

Մեր այգին ունի բերքառատ ծիրանի ծառեր։ Բացի թարմ-թարմ համտեսելուց, մայրիկս նաև ծիրանի չիր է պատրաստում։ Ահա նկարների մեջ դուք կտեսնեք մեր ծիրանի ծառը և պատրաստման փուլում գտնվող մեր ծիրանի չրերը։

Categories
Uncategorized

Մաթեմատիկայի ստուգատես

Գործնական աշխատանք 1-ին
Սիրելի սովորողներ, պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։ Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե 1 քառակուսի մետր ( 1 մ քառ․= 10000 սմ քառ․) ապակին արժե 5000 դրամ։


Մեր տան բոլոր պատուհանների ապակիները ունեն ուղղանկյան տեսք։ Մեր պատուհանների ապակիների մակերեսների գումարը հավասար է 95500 սմ քառ․-ի:
Քանի որ 1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․) ապակին արժե 5000 դրամ, ապա մեր տան բոլոր պատուհանների ապակիները գնելու համար անհրաժեշտ է եղել 95500:10000*5000=47750 դրամ։

Գործնական աշխատանք 2-րդ
Հաշվեք որևէ սենյակի հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերսն ու պարագիծը։
Մեր տան հյուրասենյակի հատակի գորգը ունի ուղղանկյան տեսք։ Գորգի երկարությունը՝ 290սմ, լայնությունը՝ 190սմ։
Գորգի պարագիծը՝ 290*2+190*2=960 սմ
Գորգի մակերեսը՝ 290*190=55100 սմ քառ․

Գործնական աշխատանք 3-րդ

Կշեռքի միջոցով պարզեք ձեր զանգվածը(քաշը)։ Արդյունքն արտահայտեք կիլոգրամներով ու գրամներով։

Իմ զանգվածը(քաշը)` 35 կգ 200 գ= 35200 գ։

Պատասխան՝35 կգ 200 գ։

Categories
Հայրենագիտություն

Գովենք, գովենք, ում գովենք

Գովենք, գովենք, ում գովենք, մեր Դավիթին մենք գովենք։ Դավիթը շատ խելացի է, նա կենդանիներից շատ է սիրում սիրամարգ, ունի շունիկներ, սիրում է նկարել։

Գովենք, գովենք, ում գովենք, մեր Հասմիկին մենք գովենք։ Հասմիկը շատ է սիրում գեղանկարչություն, գնում է կինոֆոտոյի, շատ արի է և խելացի։

Categories
Uncategorized

Սասուցի Դավիթը

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4.

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:

Ձենով Օհանը շատ վախկոտ էր

Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։

2.Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:

Գառնարած Դավիթը մի զույգ երկաթյա ոտնաման ուներ, իսկ շալակին՝ երկաթի մի կոռ։

3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):

Հսկա Դավիթը քշեց գառները Սասմա լեռները ու նրա ձայնից դղրդացին սար ու ձոր։Վայրի գազաները բներից փախան, քարեքար ընկան, դատարկուն ընկան։Դավիթը ընկավ նըրանց ետևից,որին մի սարից, որին մի ձորիցաղվես, նապաստակ, գել, եղնիկ բռնեց,հավաքեց, բերավ, գառներին խառնեց, երեկոյան բոլորին քշեց Սասմա քաղաք։Մարդիկ վախեցած դիմեցին Ձենով Օհանին՝

—Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:

5-րդ հատված-Յոթ տարեկան հսկա Դավիթ։

6-րդ հատված-Խենթ ու անվախ Դավիթ։

Categories
Uncategorized

Սասնա ծռեր. 3-րդ ճյուղ

7058ce43-e2a3-4831-b7c9-a0f43a5b6c59-7

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Categories
Հայրենագիտություն

Առյուծաձև Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին, խաչ պաերազզմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):
«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է: