Categories
Uncategorized

Իմ Ինքնակենսագրությունը

Ես Անին եմ՝ Ալեքսանյաների ընտանիքից։ Ես 9-ը տարեկան եմ։ Ունեմ մի քույր և մի եղբայր։ Ծնվել եմ 2010-թի Հուլիսի 5-ին։Մայրիկս անգլերենի ուսուցչուհի է, իսկ հայրիկս աշխատում է բանկում։Քույրիկս ուսանող է, իսկ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 4-դասարանում։ Ազատ ժամանակս սիրում եմ գնալ տատիկիս տուն կամ էլ խաղալ ընկերներիս հետ։Իսկ դպրոցում իմ ամենա մոտիկ ընկերը Դավիթ Մուրադյան է այսքանը կհանդիպենք հաջորդ անգամ։

Categories
Մաթեմաթիկա Uncategorized

Հարցերի քննարկում Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

1.Գտիր թվի նշված մասը։
180-ի   5/9-րդ մասը 180:9=20, 20×5=40
200-ի  4/5-րդ մասը 200:5=40, 40×4=160
100-ի  3/10 -րդ մասը 100:10=10, 10×3=30
150-ի  2/5  -րդ մասը: 150:5=30, 30×2=60

2.Արտահայտիր նշված միավորներով։

1/4 ժ=15 ր, 60:4×1=15
1/5 կմ = 200մ, 1000:5×1=200
1/3 օր = 8ժ, 24:3×1=8
1/4 տ = 3 ամիս, 12:4×1=3
1/5 ց =20 կգ, 100:5×1=20
1/4  մ =25 սմ: 100:4×1=25

3.Արտահայտիր նշված միավորներով։
5/ 6  ժ=50 ր, 60:6×5=50
4/5  կմ = 800 մ, 1000:5×4=200×4=800
5/6  օր = 20 ժ, 24:6×5=20
3/4  տ =9 ամիս, 12:4×3=9
3/20 ց =15 կգ, 100:20×3=15
4/5  մ =80 սմ: 100:5×4=80

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

4-1=3

3/4

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

120:8×7=15×7=105

120-105=15

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

3200:8×5=400×5=2000

3200-2000=1200

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1)-ինը

1)

2)

3)

Categories
Uncategorized

Առաջադրանքներ

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝։

իչ-համգարգիչ, գրիչ, երգիչ, նկարիչ, մարզիչ

դժ-դժախտ, դժգոհ, դժվար

ան-անկարգ, անկապ, անտուն, անսիրտ

ակ-ծորակ, գետակ, պայուսակ

իկ-տատիկ, քուրյիկ, մայրիկ, հայրիկ, ծիտիկ, ծաղիկ

ուկ-կապտուկ, գառնուկ, գժուկ, խենթուկ

ական-դասական, տնական, թվական,

ային-ձմեռային, գարնանային

որեն-նուրբորեն, ջերմորեն

ուհի-ընկերուհի, աշակերտուհի, հարևանուհի

2.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերըԸնդգծի’ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն …( շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

Գրել տրված բառերի հոմանիշները։

տոհմ-Ցեղ, ազգատոհմ, զարմ, սերունդ

ազնվական-Ազնվատոհմիկ, ազնավուր, ազնվորդի

ավանդույթ-տես Ավանդություն 2 նշան

եկվոր-Դրսեցի, օտար, օտարական, չվեկ

ազնիվ-Առաքինի, վեհ, վեհանձն, ազնվաբարո, պարկեշտ

զվարճաբան-Զվարճախոս, կատակախոս, կատակաբան

առատաձեռն-Շռայլ, առատաբաշխ, շռայլամիտ

գավազան-Խարազան, մտրակ, ճիպոտ, մահակ

վարջապետ-ուսուցիչ

Categories
Uncategorized

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…»

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անրջային, թեթևասահ, եդեմային, շաղ, բուրմունք բառերը:

անրջային- անրջական

թեթևասահ-սահող

եդեմային-եդեմական

շաղ-ջրի կաթիլներ

բուրմունք-Բույր, հոտ

2.Վերնագրի’ր բանաստեղծությունը՝
ա․ մեկ բառով Հիասքանչ է
բ․բառակապակցությամբ
գ․նախադասությամբ

3.Կազմի՛ր նախադասություններ  թարմ, շվի, բուրմունք, շաղ բառերով:

թարմ-Իմ մայրիկը այսսօր գնեց թարմ մրգեր։

շվի-Իմ հայրիկը գիտի շվի նվագել։

բուրմունք-Ծանիկների բուրմունքը տարածվել էր դաշտով։

Առավոտյան ույսերի վրա շաղ է նստում։

Categories
Uncategorized

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Առաջադրանք

թագավոր

սովորություն

խաղաղություն

անպակաս

ուրախություն

Categories
Uncategorized

Թվերի քանակի որոշումը կախված նիշերի քանակից

Թվերի քանակի որոշումը կախված նիշերի քանակից

  1. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։ 9
  2. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։99
  3. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսո՞վ  է ավելի։ 81
  4. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։ 999-99=900
  5. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։ 99999-9999=90000
  6. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։ 9999-999=9000
  7. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։ 90×2=180
  8. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։ 900×3=2700
  9. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։ 9000×4=36000
  10. 20 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 10-ից 19 ՝ 10հատ
  11. 93-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։ 94-ից 99 6 հատ
  12. Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց տասնավորը 2 է։ 20-ից29 10 հատ
  13. Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց միավորը 2 է։ 12-ից 92 9 հատ
  14. Որքա՞ն է այն երկնիշ թվերի քանակը, որոնց գրության մեջ կա 2 թվանշանը։
  15. Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։
  16. Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է։

Categories
Uncategorized

Կլասս

Բոլորս էլ հիշում ենք վոնց էինք խաղում փոքր ժամանակ մեր ընկերների հետ։Եկեք մեր հետ վեր հիշենք մեր Հայկական խաղերը։Խաղը կարող ենք խաղալ ընկերների հետ։

<<Կլասս>>

Ինչպես խաղալ.

1.Վերցնում ենք լիքը կավիճներ։

2.Գծում ենք քառակուսի մեջը թվեր։

3.Վերցնում ենք քար միջին չափսի նետում ենք թվերի մեջ։

4.Մեկ վոտքով գնում ենք քարը վերցնում և նույն ձևով հետ գալիս։

5.Կհաղթի նա եթե 1-10  ճանապարհը անցնի։

Categories
Uncategorized

Ամանորին ընդառաջ

  1. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։

Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։


500+150=650

1կգ300գ +500գ +650գ=2 կգ450գ



Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։

89:7=12(5մն․)

Յուրաքանչյուր թոռնիկին`12, իսկ տատիկին՝ 5։

Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2800:7=400

400×9=3600դրամ։

Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2019-ով, ապա կստանանք 2020։

2020+2019=4039

4093+1=4040

4040:2=2020

 Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։

100-6=94

94:2=47 աղջիկներ

47+6=53 տղա

Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։

20:2=10

180:10=18 ժամ

3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։

3×1=3 ժ= 3×60=180 ր

180:4=45ր

Categories
Մաթեմաթիկա Uncategorized

Մաթեմատիկայի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանում մենք շատ գիտելիքներ ենք ձեռքբերել մաթեմատիկայից։ Կատարել ենք բանավոր հաշվարկներ, գործնական չաումներ, լուծել ենք տարբեր հետաքրքիր խնդիրներ և առաջադրանքեր, մասնակցել եմ նաև մաթեմատիկայի ֆլեշմոբներին։ Լուծել ենք նաև մաթեմատիկական խաչբառեր։

Մասնակցել ենք նաև մաթեմատիկյաի մի շարք նախագծերի։

<<Ստեղծագործող փոքրիկ մաթեմատիկները>>նախագիծը

 <<Իմ ընտանիքը >> նախագիծը

<<Ուսումնական աշուն 2019>> նախագիծը

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում  սովորողների թվի հաշվառումը

 <<Ամանորին  ընդառաջ>> նախագիծը

<<Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում>> նախագիծը։

Գործնական մաթեմատիկա։

Սովորել ենք նաև նոր ուսումնական թեմաներ, որքն կարող եք տեսնել այս հղումով։

Իմ մաթեմատիյաի բաժնին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Categories
Uncategorized

Մեր բարձունքը մեղրաձորում

Մենք այցելեցինք մեր դասարանով Մեղրաձոր, հաղթահարեցինք բարձրունքը,սկզբում տաղավորվեցիք սեղանի մոտ հաց կերան, հետոնշեցինք մեր դասարանի Հարութունյան Արեգի և Առաքելյան Անահիտի ծնունդը: Վերջում գնացինք հաղդահարելու բարցրունքը։Մենք մտանք եկեղեցի մոմ վառեցինք երգեցինք Հայր Մերը ահա մեր նակարները։