Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։
1․Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։
լուծում
1)30+40=70
2)120-70=50
ՊԱՏ՛,50խնձորենի
2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց
լուսանկարչությամբ:
1)24:2=12
2)24-12=12
3)12:2=6
4)12-6=6
3.Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը:
լուծում
1)3×4=12կմ
4․Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է 2017 թվի միավորը փոխարինենք նրա հազարավորի եռապատիկի և տասնավորի կրկնապատիկի գումարով։
1)2×3=6
2)1×2=2
3)6+2=8
5․Սոնայի մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
7×8=56
6×10=60
56<58<
6․Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
7. Արսենը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Արսենին պարզ էր։ Ո՞րն էր
արդյունքը։
523-23=500
Դա ճիշշտե ցանկացած երկնիշ թվի միջոցով։
8. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ է 700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք Կարինեին 8 բաժին գաթա պատրաստելու համար:
լուծում
700:10=70
70×8=560
9.Պահեստում կար 500 կգ ալյուր: Դրանից 3-ական կիլոգրամ լցրեցին 80 հատ տոպրակների մեջ և տարան խանութ: Քանի՞ կիլոգրամ ալյուր մնաց պահեստում:
10․Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար` 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
11. Լուսինեն գնդակի համար վճարել է 1000 դրամ, իսկ պարանի համար 2 անգամ պակաս: Լուսինեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
12. Անին 6 տարեկան է: Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից: Քանի՞ տարով է մայրիկը մեծ Անիից:
13. Արմենը 8 տարեկան է: Տատիկը 7 անգամ մեծ է Արմենից: Քանի՞ տարով է տատիկը մեծ Արմենից:
14. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղղարկեց խանութ։ Որքա՞ն շաքարավազ մնաց պահեստում։
15. Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ։
Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։