Categories
Uncategorized

Սուրբ Ծննդյան ծառը․

Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան:

Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:
Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: Լուռ մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին:
Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե՛ երեխաները, թե՛ մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Categories
Անգլերեն

Lesson 2/English

Categories
Անգլերեն

Lesson 1/English

Ex. 1

Fill in the articles.
The dining-room in our house is large.
We have a garden. The garden is very nice.
We have flowers in our garden. The flowers are nice.
I see boys in the yard. The boys are playing cards.
There are girls in the bus. The girls are my friends.
I have a window in my room.
The window in my room is large.
I see car in the street.
The car is new and white.
We have a living-room in our house.
The living-room is large and cozy.
I see a plate and a cup on the table.
Mike has a sister and a brother.
The garden in front of our house is very nice.
There is pencil in the box.
There is a clock and picture on the wall.
The armchair in our sitting-room is very cosy.
My mother has a hat .
There is a bed and a wardrobe in my room.
Bob has a big dog.
The boy in the yard is my brother.

Nouns can be

Countable and uncountable.
a pen, a box snow, milk

a book, a cat rain, coffee

a room, a window ice, tea
a chair, a door water, meat
a lamp, a table grass, butter
a girl a mirror ink, bread
a boy, a jacket hair, jam

We use a, an with countable nouns in singular,
We don’t use a, an with uncountable nouns.
Countable nouns have plural. Uncountable nouns
don’t have plural.
We use many with countable nouns.
We use much with uncountable nouns.

Ex. 2. Fill in much or many.


There are many interesting books in the bookcase.
I like tea with much milk.
We see many boys and girls in the yard.
Do you eat much bread with soup?
English people don’t drink much coffee.
English people drink much tea.
There is many grass in our garden.
There are many nice flowers in the vase.
I don’t like sandwiches with much butter.
Children like to eat much ice-cream.
Tom has many good friends.

Categories
Մայրենի

Գործնական քերականություն

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

 Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:

Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:

Բարեկամ – բարին կամեցող:

Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:

Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ-կտուց

Կտցաձև-Կտուցի ձև ունեցող, կտուցի նման:

կտցահարել-Կտուցով խփել՝ հարվածել։

կտցաչափ-Թռչունի կտուցի չափ, շատ փոքրիկ:

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն-ուղիղ

Ուղղագրություն-Տվյալ լեզվի գրության կանոնների ամբողջությունը:

ուղղագիծ-Ուղիղ գիծ կազմող՝ ձևացնող:

ուղղամիտ-Ուղիղ՝ ճիշտ մտածող:

ուղղություն- Այն կողմը, որտեղ մի բան գտնվում է՝ տեղի է ունենում ևն:

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել-ուղի

Ուղեկից-Մեկի ուղևորության ընկեր:

ուղևոր-Փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ, փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ:

ուղեմոլոր-Ուղուց՝ ճանապարհից շեղված, ճանապարհը կորցրած:

ուղևորվել-կրավորական և չեզոք բայ] Ուղևորել -ի:կրավորական և չեզոք բայ] Ուղևորել -ի:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
 Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):

Սառն-սառնասիրտ

մտ-մտաբերել

մր-մրաթաթախ

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն – մայր + ություն

անամոթ – ան + ամոթ:

Ամպոտ- Ամպ-ոտ

Քարոտ- քար-ոտ

Օդային- օդ-ային

Անշնորհք- ան-շնորհք

Դժգոհ- դժ-գոհ

Հեռավոր- հեռ-ավոր

Բարություն- բար-ություն

Գրավոր- գր-ավոր

Անորոշ- ան-որոշ

Տհաճ- տ-հաճ

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Կաթնեղեն, ոսկեղեն, փշոտ, կարմրոտ, կարմրավուն, թթենի, փշենի, անտուն, ոսկյա, խորհրդարան, խորհրդավոր, գունավոր:

Categories
Անգլերեն

Lesson 1/English

Ex. 1

Fill in the articles.
The dining-room in our house is large.
We have a garden. The garden is very nice.
We have flowers in our garden. The flowers are nice.
I see boys in the yard. The boys are playing cards.
There are girls in the bus. The girls are my friends.
I have a window in my room.
The window in my room is large.
I see car in the street.
The car is new and white.
We have a living-room in our house.
The living-room is large and cozy.
I see a plate and a cup on the table.
Mike has a sister and a brother.
The garden in front of our house is very nice.
There is pencil in the box.
There is a clock and picture on the wall.
The armchair in our sitting-room is very cosy.
My mother has a hat .
There is a bed and a wardrobe in my room.
Bob has a big dog.
The boy in the yard is my brother.

Nouns can be

Countable and uncountable.
a pen, a box snow, milk

a book, a cat rain, coffee

a room, a window ice, tea
a chair, a door water, meat
a lamp, a table grass, butter
a girl a mirror ink, bread
a boy, a jacket hair, jam

We use a, an with countable nouns in singular,
We don’t use a, an with uncountable nouns.
Countable nouns have plural. Uncountable nouns
don’t have plural.
We use many with countable nouns.
We use much with uncountable nouns.

Ex. 2. Fill in much or many.


There are many interesting books in the bookcase.
I like tea with much milk.
We see many boys and girls in the yard.
Do you eat much bread with soup?
English people don’t drink much coffee.
English people drink much tea.
There is much grass in our garden.
There are many nice flowers in the vase.
I don’t like sandwiches with much butter.
Children like to eat much ice-cream.
Tom has many good friends.

Categories
Մայրենի

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը-մորաքույր, դարպասը պահող-դարպասապահ, ժամանակը ցույց տվող-ժամացույց, ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ, նավ վարող-նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող-անուշահամ, քարով շինված-քարաշեն, կին բժիշկ-բուժքույր, բալի ծառ-բալենի:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-մշտաժպիտ, գանձը պահելու տեղ-գանձարան, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-Հունաստան, փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ, քաղաքում ապրող-քաղաքացի, հայերի երկիր-Հայաստան:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող-ավետաբեր, արագ ընթացող-արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ, վեպ գրող-վիպագիր, բառարան գրող-բառարանագիր, արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի, բույսերի մասին գիտություն-բուսաբանություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ-հակ+ա+նիշ, բանջարանոց-բանջար+անոց, աշակերտ-աշ+ա+կերտ, աշակերտական-աշ+ա+կերտ+ական, տարրական-տարր+ական, զլխավոր-գլխ (գլուխ)+ավոր, կարմիր-չի բաժանվում, դաշտամուկ-դաշտ+ա+մուկ, հյուր-չի բաժանվում, հարստություն-հարստ (հարուստ)+ություն, կերառատ-կեր+առատ, վտանգ-չի բաժանվում:

81. Ուշադրություն դարձրո՛ւ ԱեԲ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբի բառերը չեն բաժանվում մասերի (միավանկ բառեր են), իսկ Բ խմբի բառերը՝ բաժանվում են (բազմավանկ բառեր են)։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Բարդ կամ ածանցավոր բառեր – Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս։

Պարզ բառեր – Նկար,գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն։

Categories
Uncategorized

Հոմանիշ և հականիշ բառեր

Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։

Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի(մեծ)

ողորկ-հարթ

դժվար-խրթին

հավաքել-ժողովել

դյութիչ-հմայիչ

ծավի-բիլ, կապույտ, երկնագույն

ստերջ-անպտուղ, պտղազուրկ

դրվատել-գովել

դատարկել-պարպել

խոնավ-տամուկ

Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ 1. ակնդետ, անխոս, անթարթ 2. մշտապես, հանապազորդ, լռելյայն 3. անձայն, անքթիթ, անշեղ բ) Գեղեցիկ 1. անբարետես, դեղձան, չքնաղ 2. գեղանի, կախարդական, լուսավոր 3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր գ) Գովել 1. նախատել, բաղդատել, դրվատել 2. հարատևել, պարսավել, ներբողել 3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել դ) Երեկո 1. արշալույս, վերջալույս, աստղալույս 2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ 3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ ե) Ցանկալի 1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի 2. տենչալի, պատկառելի, անհերքելի 3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի։

Ա․ Լուռ-անխոս,  լռելյայն, անձայն։

Բ․Գեղեցիկ-չքնաղ, գեղանի, չնաշխարհիկ։

Գ․Գովել-դրվատել, ներբողել, փառաբանել։

Դ․ Երեկո-վերջալույս, արևամուտ, իրիկնամուտ։

Ե․ Ցանկալի-բաղձալի, տենչալի, ըղձալի։

Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։

Փութաջան-ծույլ

ամպոտ-ջինջ, (առանց ամպերի)

ուսյալ-տգետ

երկչոտ(վախկոտ) – համարձակ

գագաթ-ստորոտ

օրինական-ապօրինի

անջրդի-ջրարբի, (ջրված)

նոսր-(ցանցառ,անխիտ)թանձր (Խիտ)

ողորկ-(հարթ)խորդուբորդ (Անհարթ)

արատավոր-(Արատ ունեցող) անբասիր (Որևէ վատ գիծ՝ հատկություն չունեցող)

Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ 2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ 4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ 5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով 6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ 7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ 8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ 9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ 10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

1. Նա երկու օր ավել աշխատեց։ 2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։

  1. ավել-շատ 2․ ավել-մաքրելու համար նախատեսված իր։

3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ 4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։

3․ յուղ-ժանգից պաշտպանելու համար նախատեսված հեղուկ 4․ յուղ-հալացրած կարագ

5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով 6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։

5․ կարող-կար անող 6․ կարող-ունակ, ուժեղ, խելացի։

7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ 8. Թխվածքի խմորում չամիչներ կային։

7․ խմորում-նյութի քայքայման պրոցես 8․ խմոր-ալյուրից, ջրից պատրաստված զանգված։

9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ 10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

9․ գոլ-ֆուտբոլում,երբ գնդակը դարպասից ներս է անցնում, կոչվում է գոլ 10․ գոլ-կիսատաք։

Categories
Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեություն

Մի մարզիկի պատմություն․անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝  կարդալ, ուսումնասիրել մարզիկների կյանքն ու գործոււնեությունը։

Ընթացքը՝  նախապես ուսումնասիրել մարզիկի կյանքը, գործունեությունը, այնուհետև ներկայացնել հետաքրքրվողներին։

Արդյունքում՝ տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ։

Եթե ցանկանում եք միանալ իմ նախագծին, ապա ձեր նյութերն ուղարկեք իմ էլ-հասցեին՝ ani@mskh.am։

Categories
Uncategorized

gw

Categories
Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեություն

Թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության ծրագիր

Մասնակիցներ՝ թարգմանական-լրագրական ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքներ՝ անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Նպատակը, խնդիրները՝

Թարգմանական աշխատանքների, աուդիոնյութերի, տեսանյութերի ստեղծման, մշակման միջոցով գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում:

Տեքստի հետ աշխատելու նրբություններ՝ գրագետ թարգմանություն, ծանոթացում լեզվական կառույցներին, կաղապարներին, ոճական, տեքստային նրբիմաստներին, տեքստի վերլուծության տեխնիկային:

Սովորողների հետ բացահայտել, թե ինչպե՞ս է աշխատում մեդիա ոլորտը: Ի՞նչ հիմնական հասկացություններ կան, ի՞նչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները:

Համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն:

Ինչպե՞ս լինել գրագետ մեդիա սպառող, ստանալ մեդիագրագիտության գիտելիքներ տեսական, գործնական աշխատանքերի միջոցով։

Ծրագրի կազմակերպման ձևաչափը՝

Առաջարկվող նյութերի ուսումնասիրումը, թարգմանումը, մեդիայի աշխատանքներին ծանոթացումը կկատարվի դիտումների, քննարկումների, հետազոտական-թարգմանական,հեղինակային-ստեղծագործական աշխատանքների, մեդիա ոլորտի մասնագետների հետ հանդիպումների, բաց-դասերի, ճամփորդությունների միջոցով։

Աշխատանքային հիմնական ուղղությունները՝

  • Ռադիոնյութերի, տեսանյութերի, ուսումնական ֆիլմերի ստեղծում տարբեր լեզուներով։
  • Թարգմանական աշխատանք։ Առաջարկվող փաթեթից սովորողն ընտրում է այն նյութը, որն իր համար մատչելի և հետաքրքիր է։ Կարող է նաև սովորողը հանդես գալ առաջարկով։
  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային-կրթական տարաբնույթ միջոցառում-հանդիպում-շրջայց-սեմինար-գիտական հավաքների մասնակցություն, լուսաբանումներ։
  • Լրագրողական ակումբի ուսումնական ճամփորդություններ, սեմինարներ։
  • Ակումբային հանդիպում-բաց դասեր մեդիաոլորտի մասնագետների հետ։
  • Կրթահամալիրում, ինչպես նաև կրթահամալիրից դուրս իրականացվող կարճաժամկետ|երկարաժամկետ համագործակցային նախագծային աշխատանքներ։
  • Ստուգատեսային ճամբարների առանձին նախագծերի մասնակցություն։
  • Մեդիայի աշխատանքներին ծանոթացումը՝ դիտումների, քննարկումների, հետազոտական, հեղինակային-ստեղծագործական աշխատանքների միջոցով։
  • Լրագրողական-լեզվական խաղ-մրցույթներ։

Դասընթացի թեմաներ՝

  • Լրագրության համառոտ պատմություն։
  • Թարգմանական աշխատանքը՝ խոսքի մշակման միջոց։
  • Մեդիայի ասելիքը՝ քննարկում-ծանոթություն, վարժություններ։
  • Լուրի բնութագրիչները․ ի՞նչ է ինֆորմացիան, ի՞նչ է լուրը + մեդիաբառարան տարբեր լեզուներով։
  • Լրատվամիջոցների ներկա դաշտը։
  • Թերթեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։
  • Լրագրողական էթիկա։
  • Վերլուծում ենք մեդիան՝ բառապաշար, ոճ և։
  • Գովազդների դերը, կառուցման տեխնիկան, հնրաքները, ասելիքը, տեսակները
  • Տպագիր մամուլ․ թերթեր, ամսագրեր, պարբերականներ։
  • Ձայնը և մեդիան․ ռադիոռեպորտաժի կառուցվածքը, բաղադրիչները
  • Պատկերը և մեդիան․ հոլովակի բաղադրիչները՝ ձայն, կադր, երաժշտություն, տեքստ։
  • Լրամշակվող։

Հետազոտական աշխատանքի թեմաներ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առցանց թերթերն ու ամսագրերը, ռադիոները»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադրման պատմությունը․ լրագրողական հետաքննություն։

Այլ։

Իրականացվող նախագծեր՝

Ուսումնական «Ավետիս» ռադիո

Թարգմանում ենք․․․

«Շրջիկ լրատու»

Խճանկար TV

Այլ․ սովորողի առաջարկով։