Categories
Հայրենագիտություն

Առյուծաձև Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին, խաչ պաերազզմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):
«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s