Categories
Uncategorized

Համերգ

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

Վտակ-Ջրի բնական բարակ հոսանք

Հավիտենական-Մշտնջենական, սկիզբ և վերջ չունեցող, անսկիզբ

Մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված

Ժիր-Աշխույժ, կենսախինդ, կայառ

Ունկնդիր-Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ)

2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:

Բանաստեղծությունը կոչվում է «Համերգ», քանի որ Վտակը և Անտառը միանում են իրար և բնության մեջ բնական երաժշտություն են ստեղծում, և այդպես դառնում է համերգ, որին ոււնկնդրում է ժայռը։Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

3. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Նախադասության մեջ շատը ձայն էր։

4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Ինձ դու եկավ այն մասը թե ինչպես է ծերունին արձագանքում թոռնիկին։

բայ-թռչել, լսել, ետևից։

գոյական-վտակ, ծերունի, արձագանք, Ժայռ,  բնություն, աղմուկ, քար, փրփուր։

ածական-անհանգիստ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s