Categories
Մաթեմաթիկա

Սիրելի սովորող, այսօրվա քո աշխատանքը սա է։

1․Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը  թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։

լուծում

1)30+40=70

2)120-70=50

ՊԱՏ՛,50խնձորենի

 
2. Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների   խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը   տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները   լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց
լուսանկարչությամբ:

1)24:2=12

2)24-12=12

3)12:2=6

4)12-6=6
3.Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3  կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի   միջև եղած հեռավորությունը:

լուծում

1)3×4=12կմ

4․Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է  2017 թվի միավորը  փոխարինենք  նրա հազարավորի եռապատիկի և   տասնավորի կրկնապատիկի   գումարով։

1)2×3=6

2)1×2=2

3)6+2=8

5․Սոնայի  մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

7×8=56

6×10=60

56<58<

6․Շենքի յուրաքանչյուր հարկի  բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ  բարձրության վրա է գտնվում։

7. Արսենը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ  թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Արսենին պարզ էր։ Ո՞րն էր
արդյունքը։

523-23=500
Դա ճիշշտե ցանկացած երկնիշ թվի միջոցով։
8. Մեկ բաժին գաթա պատրաստելու համար Կարինեին անհրաժեշտ   է 700 գրամ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է   պետք Կարինեին 8 բաժին գաթա պատրաստելու համար:

լուծում

700:10=70

70×8=560
9.Պահեստում կար 500 կգ ալյուր: Դրանից 3-ական կիլոգրամ լցրեցին  80 հատ տոպրակների մեջ և տարան խանութ: Քանի՞ կիլոգրամ   ալյուր մնաց պահեստում:

10․Հայկը ձմերուկի համար վճարել է 1400 դրամ, իսկ սեխի համար` 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
11. Լուսինեն գնդակի համար վճարել է 1000 դրամ, իսկ պարանի համար 2  անգամ պակաս: Լուսինեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
12. Անին 6 տարեկան է: Մայրիկը 5 անգամ մեծ է Անիից: Քանի՞ տարով է    մայրիկը մեծ Անիից:
13. Արմենը 8 տարեկան է: Տատիկը 7 անգամ մեծ է Արմենից: Քանի՞ տարով է   տատիկը մեծ Արմենից:
14. Պահեստապետը պահեստում եղած 840 կգ շաքարավազից 2- ական   կիլոգրամ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղղարկեց խանութ։ Որքա՞ն   շաքարավազ մնաց պահեստում։
15. Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2 լ տարողությամբ 75 շիշ։
Մնացած հյութը նա լցրեց 3 լիտրանոց շշերի մեջ։ Քանի՞ 3 լիտրանոց շիշ  օգտագործեց նա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s